Posted in Ձմեռային ճամբար 2024

Դդմախդիրներ

Լիլիան ուներ 5 հատ դդում, իսկ Միլանան ուներ 10 անգամ ավելի։ Միլանան ու Լիլիան միասին քանի՞ հատ դդում ունեն։

Լուծում

10×5= 50

Պատ․՝ միասին ունեն 50 հատ դդում։

Երկնքում թռնում են 10 հատ դդում և ավելացան 2 դդում։ Չորս հատ թռչուն եկան և չորսին ջարդեցին ու գցեցին ցած։ Քանի ՞դդում մնացին երկնքում։

Լուծում 12-4= 8

Պատ․՝ Երկնքում մնաց 8 հատ դդում։

Խնդիրների հեղինակը Դանիելա Հովակիմյան։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Մենք երեկ գանցել էինք ժողովրդական արվեստի թանգարան։ Այնտեղ մենք իմացանք, որ նրանց թանգարանում դրված իրերը փայտից են։ Այնտեղ շատ սենյակներ կային։ Ես հիշում եմ, որ ամեն ընտանիքը ուներ իր գաթայի ափսեն ։Բայց գիտեք ինչու ամեն ընտանիք ուներ իր ամանը, որովհետև ամեն ափսեի վրա կար տարբեր նկարներ, որ գաթան մեկին նվիրելուց իմանում են, որ ընտանիքինն է։ Մենք այնտեղ տեսանք լիքը կնոջ կերպարով կժեր,իսկ դա նվիրվում էր աստվածուհի Անահիտին։ Մենք նաև տեսանք Էդգար Տեր Ղազարյանի պատրաստած պատկերը օրինակ՝ լուցկու չոփից պատրատած պատկերը, մազից պատրատած պատկերը նաև տեսանք թղթից պատրաստված նկարը։ Մեզ Վերջում անակնկալ արեցին և ընկեր Լալաի հետ ոչխարի բրթից թաղիք պատրաստեցինք։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Քանի, որ այսօր շատ հետաքրքիր օր էր և հավես ,ես կպատմեմ այսօրվա մասին։ Մենք առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք ,հետո մենք մեր հեռախոսներով գնացինք վերնատուն, որպեսզի 5-րդ դասարանցիների հետ ուսուցողական խաղ խաղանք ,նաև մեզ սովորեցրեցին խաղ ստեղծել։ Դրանից հետո մեզ հյուր եկան 4-րդ դասարանցիները։Նրանք մեզ համար պատրաստել էին խնդիրներ, որ մենք լուծենք։ Նրանք եկան համակարգչով հանդերձ, որովհետև խնդիրները համակարգչի մեջ էին։ Նրանք նաև մեզ սովորեցրեցին (Scratch) ծրագիրը։ Սովորողների գնալուց հետո ,մենք ճաշեցինք և գնացինք վերնատուն, որ դիտենք <<Չարլին և շոկոլադե գործարանը ֆիլմը։ Ինչպես գիտեք հիմա էլ գրում եմ իմ օրվա մասին։ Մենք գրելուց հետո անելու ենք ուրախ օտար լեզու։ Մի խոսքով այսօր իմ ճամբարի ա՜մենա ա՜մենա լավ օրներ։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Արև-արև դուրս արի մեր արև դուրս արի մեզ պարգևի քո տաքությունը։

Ձյուն-ձյուն արի արի և երեխաներին երջանկություն պարգևի։

Կայծակ-կայծակ կայծ արա գիշերային ձայն արա ամպերի հետ խաղաղ դու արի քո ընկեր փոթորիկի հետ արի

Ծես-ծես արի արի քո ծիսական զվարթ օրերին արի

Մեղու-մեղու մեղր տուր մեզ

առողջացրու ,համեղ քաղցր մեղր տուր մեզ

Ափսե-ափսե արթնացիր մենք միասին ճաշելու ենք և պատրաստելու համեղ ուտելիքներ։

Արևն ու լուսինը հանդիպեցին։

Արևն ասաց․

— Ես ուժեղ եմ ու պայծառ խելաց եմ քեզանից ,ինձ սիրում են բոլորը։

— Ես լուսինն եմ փոսավոր, փոքրիկ եմ քեզանից, ինձ ասում են փոսավոր,-պատասխանեց լուսինը։

Արջը հանդիպեց մեղրին։

Արջն ասաց։

— Ես արջն եմ, բոլիրց ուժեղ, սիրում եմ մեղր ուտել, ջարդում եմ փեթակը և ուտում եմ մեղր։

— Ես չեմ թողնի, որ դու ինձ ուտես։ Ես մարդկանց եմ և մեղուներինը։ Ես իմ զորքով չեմ թողիղ որ դու ինձ ուտես,- պատասխանեց մեղրը։

Posted in Ձմեռային ճամբար 2024, Ճամփորդություններ

Ճամփորդապատում

Երեկ մենք դասարանով գնացել էինք Մալյանի թատրոն։ Մենք դիտեցին <<Զարմանահրաշ դայակը։ Հեքիաթի հերոսները Միան էր, Լիան և Չարլին։ Այնտեղ իմ համար ամենալավ հերոսը Չարլին էր, որովհետև ծիծաղելի էր։ Պապիկի թոռնիկները շա՛տ չարաճճի էին և նրանք չէին ուզում, որ նրանց դայակը պահի։ Պապիկը լիքը դայակներ էր բերում, բայց երեխաները ամեն ինչ անում էին, որ դայակները վախենային և փախնեին։ Մենք ներկայացումից սովորեցինք, որ պետք է խելոք լինել, մարդուն ,եթե նեղացրել ես, պետք է ներողություն խնդրել, իսկ եթե քեզ լավություն է արել մեկը, պետք է շնորհակալություն հայտնել, մի խոսքով տարբեր բաներ։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, որովհետև շատ ծիծաղելի էր և հավես։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար

Այսօր ես գրում եմ ճամբարի մասին։ Մեզ հյուր են եկել չորրորդ դասարանցիները և սովորացրել են (thisissand) խաղը։ Մենք վաղը պատրաստվում ենք գնալ Մալյանի անվան թատրոն։ Մենք առավոտյան գիրք ենք բերում և կարդում։ Մենք անում ենք տեսանյութեր և ձայնագրություններ։ Ճամբարի ժամանակ անելու ենք ֆիզկուլտուրա, նկարելու ենք, տեխնոլոգիա ենք անելու, հավես ժամանակ ենք անցկացնելու։ Մենք վաղը ՝մինչև թատրոն գնալը ,պարելու ենք պարեր։ Մի խոսքով ճամբարում շատ հավես է։

Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ազգրակական փառատոն

Բարեմաղթանքներ

Ես մաղթում եմ, որ դու արևի հետ ընկերություն անես, որ ինքը քեզ միշտ տաք պահի և լավ ընկեր լինի։

Ես ցանկանում եմ, որ դու գնաս տիեզերք և այնտեղ կարողանաս աստղ վերցնես և այդ աստղը կախարդական լինի ու քո բոլոր երազանքները կատարի։

Ես մաղթում եմ, որ դու քո ձևավորած տիեզերքը ստեխծես։

Ծիսական խոհանոց

Հայկական խոհանոցը հարուստ է բազմաթիվ կերակուրներով։ Համեղ կերակուրներից են հարիսան, տոլմա, գաթա խաշ, լավաշ, քյուֆթա, խորոված, խաշլամա, սպաս, ղափամա, ժինգյալով հաց, քրջիկ։

Ես խորովածն եմ, բայց ես չեմ սիրում միս։ Ես բուսակեր եմ։ Ես խոզից չեմ պատրաստված։ Ինձ եփելուց ես թսկում եմ։ Ես կարողանում եմ շենքից շենք թռնել, որովհետև ես երբ ձվի մեջ էի ես գողություն էի անում։ Երբ իմ ձուն ջարդվում էր նորն են սարքում։ Ինձանից համով չկա էս աշխարհում։ Քանի որ ես ուժեղ եմ, տոլման երբ վախենում է, գալիս է իմ հետևը թաքնվում։



Posted in Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար 2024

Դիջիթեք

Ի՞նչ է համակարգիչը

Համակարգիչը նրա համար է, որ երեխաները շատ բաներ սովորեն։ Համակարգչում կա նկարելու ծրագիր, որով երեխաները նկարում են։ Երբ երեխան սխալ է գրում, համակարգիչը իրականանում է և ուղղում երեխաի սխալը։ Իսկ եթե երեխան սխալ գրի, համակարգիչը կուղղի, իսկ երեխան էլի նույն սխալը գրի համակարգիչը կբարկանա և իր տիրոջից կհեռենա։ Համակարգիչը բարի սարք է, նա երեխաներին տալիս է լիքը տեղեկություն։

Խելացի համակարգիչ

Ուժեղ համակարգիչ

Իմաստուն համակարգիչ

Ես կարողանում եմ համակարգչով գրել, կարդալ, մուլտֆիլմ դիտել, խաղ խաղալ։